Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել չինական հեռուստաալիքին
 Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել չինական հեռուստաալիքին
10:44     19 08 2023    
Չինական Phoenix հեռուստաալիքը հարցազրույց է վերցրել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովից։

Ըստ Zinvor.info-յի, հարցազրույցում Էլչին Ամիրբեկովը մանրամասն խոսել է ադրբեջանա-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման, համագործակցության հետագա խորացման հնարավորությունների, հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի և այլ հարցերի մասին։

Ընդգծելով Ադրբեջանի և Չինաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ նա հիշեցրել է պետությունների ղեկավարներ Իլհամ Ալիևի և Սի Ցզինպինի հանդիպումների մասին՝ նշելով, որ երկու առաջնորդների անձնական հարաբերությունները կարևոր ազդեցություն ունեն երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Էլչին-Ամիրբեկով  


Լրահոս