Ադրբեջանի նախագահի օգնական. Մենք միշտ զգում ենք Թուրքիայի աջակցությունը
  Ադրբեջանի նախագահի օգնական. Մենք միշտ զգում ենք Թուրքիայի աջակցությունը
12:21     18 08 2023    
Թուրքիան մեր եղբայրն է, նրա ուժը մեր ուժն է։ Մենք մեկ ազգ, երկու պետություն ենք: Մենք միշտ զգում ենք Թուրքիայի ուշադրությունն ու հոգատարությունը։ Եվ Ադրբեջանը միշտ եղբայրական Թուրքիայի կողքին է:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Աղդամում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Խոսելով Լաչինի ճանապարհին հայկական սադրանքի մասին՝ նախագահի օգնականը տեղեկացրել է Բարդա-Աղդամ երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհի կառուցման մասին։

«Այնտեղ ճանապարհ չկար: Նրանք քանդել էին ճանապարհը։ Խորհրդային տարիներին այս ճանապարհն օգտագործվում էր որպես փոխադրումների առումով ամենաշահավետը: Որովհետև այստեղ տրանսպորտի ծախսերը ցածր էին։ Այս ճանապարհով կարելի է անհրաժեշտ միջոցներ տեղափոխել ղարաբաղցի հայերի համար։ Նրանք կկարողանան նաև օգտագործել այս ճանապարհը՝ իրենց արտադրանքը Ադրբեջանի շուկաներ հանելու համար։ Բայց այս ճանապարհն օգտագործելու փոխարեն նրանք զբաղված են խոչընդոտներ ստեղծելով, այն օգտագործելով որպես քաղաքական քարոզչության գործիք»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։

Նախագահի օգնականն ընդգծել է, որ այս հարցում վերաինտեգրումից բացի այլ ճանապարհ չկա:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս