Հիքմեթ Հաջիև. «Աղդամ-Ասկերան-Խանքենդի ճանապարհը պատրաստ է»
  Հիքմեթ Հաջիև. «Աղդամ-Ասկերան-Խանքենդի ճանապարհը պատրաստ է»
19:28     16 08 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Х սոցիալական ցանցի իր էջում կիսվել է նոր լուսանկարներով:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով X-ում նախագահի օգնականի էջին, Աղդամ-Ասկերան-Խանքենդի ճանապարհը պատրաստ է։

«Աղդամ-Ասկերան-Խանքենդի ճանապարհը պատրաստ է: Այն գործում է և բաց է բոլոր անհրաժեշտ բեռների մատակարարման համար: Աղդամից Խանքենդի հեռավորությունը ընդամենը 23 կմ է: Դիվանագիտական կորպուսի և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մենք ճանապարհին ենք և նայում ենք դեպի Ասկերան։ Ադրբեջանը ճանապարհներ է կառուցում, այլ ոչ թե պատեր», - գրել է Հիքմեթ Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս