Բաքուն հերքել է Երևանի ապատեղեկատվությունը
  Բաքուն հերքել է Երևանի ապատեղեկատվությունը
17:55     15 08 2023    
Հայկական տեղեկատվական ռեսուրսների տարածած հաղորդագրությունն այն մասին, որ օգոստոսի 15-ին, ժամը 12:20-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները իբր կրակ են բացել Եվրամիության դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ Բասարկեչարի շրջանի Յուխարը Շորժա բնակավայրի տարածքում, չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է հակառակորդի հերթական ապատեղեկատվությունը:

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացվում է Հայաստանում Եվրամիության դիտորդների՝ պայմանական սահմանին գտնվելու ժամանակի, շարժման երթուղու, կոորդինատների, ինչպես նաև մեքենաների մակնիշի և համարանիշի մասին: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տեղեկացված են առաքելության ուղևորությունների մասին։ Այդ իսկ պատճառով միջադեպը, որը պնդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեսականորեն և գործնականում անհնար է։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս