Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը
18:54     14 08 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է X սոցիալական ցանցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարակման մեջ։

«Մենք խստորեն դատապարտում ենք Շիրազում անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչությունը։ Ադրբեջանը տուժել է ահաբեկչությունից և դատապարտում է դրա բոլոր ձևերն ու դրսևորումները։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում այս հարձակման զոհերի ընտանիքներին, Իրանի կառավարությանն ու ժողովրդին»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս