Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մասին
Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մասին
15:13     09 08 2023    
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շրջանակներում պետք է լուծումներ գտնել մի շարք բարդ թեմաների շուրջ։

Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի հայտարարությունը, գրում է Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով.

Ավելի վաղ Գոնչարն ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու Ռուսաստանի առաջարկները ընդունել են «տնային ուսումնասիրության համար»։ Միաժամանակ, նրա խոսքով, Մոսկվան չի ձգտում հանդիպումներ անցկացնել հանուն հանդիպումների, «ինչում հաճախ մեղանչում են արևմտյան գործընկերները»։

«Ինչ-որ մեկը կարող է շահավետորեն արագացնել գործընթացը, ինչ-որ բանի հասնել որքան հնարավոր է շուտ: Բայց հարցն այն է, թե ինչպես է այն հետագայում իրականացվելու։ Հենց դա, ինչպես ես հասկանում եմ, նա (Գոնչարը,- խմբ.) ընդգծել է իր ելույթում»,- ասել է Զայցևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   ԱԳՆ  


Լրահոս