Իրանի գլխավոր դատախազի տեղակալը՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործի մասին
  Իրանի գլխավոր դատախազի տեղակալը՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործի մասին
11:02     09 08 2023    
Օգոստոսի 8-ին մեկնարկել է՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի անվտանգության և քաղաքական հարցերով տեղակալ Մեհդի Ամիրի Իսֆահանիի գլխավորած՝ արտաքին գործերի և այլ համապատասխան պետական կառույցների աշխատակիցներից կազմված պատվիրակության աշխատանքային այցը Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ գլխավոր դատախազությանը հղումով, ընդունելով պատվիրակությանը` գլխավոր դատախազ Քամրան Ալիևը նշել է անցած տարվա օգոստոսի 30-ին՝ երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հարցերով, իրավական օգնության, սահմանային, մաքսային, բնապահպանական, քրեական գործերով, արտահանձնման, մարդասիրական և այլ հարցերով Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում՝ դատախազության և արդարադատության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում անցկացված քննարկումների դրական ազդեցությունը՝ միջգերատեսչական գործունեության վրա:

Ընդունելության ընթացքում մտքերի փոխադարձ փոխանակում է տեղի ունեցել՝ Ադրբեջանի և Իրանի համապատասխան կառույցներում հետաքննվող քրեական գործերի շուրջ՝ կապված այս տարվա հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչական ակտի հետ։

Գլխավոր դատախազն ընդգծել է՝ քրեական գործի իրանական կողմից լիարժեք և բազմակողմանի հետաքննության, դրա բոլոր մասնակիցների նույնականացման և քրեական հետապնդման անհրաժեշտությունը, ինչպես նաև դեպքի ժամանակ իրավապահների կողմից ցուցաբերված անգործությունը, այդ ահաբեկչական ակտի իրագործման պատճառների և հանգամանքների ստուգումը, հանցագործություն կատարած և հանցագործության հետ առնչություն ունեցող բոլոր անձանց նկատմամբ օրենքով սահմանված պատիժ կիրառելը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս