Սահմանվել է ANAMA հոբելյանական մեդալ
Սահմանվել է ANAMA հոբելյանական մեդալ
17:51     04 08 2023    
Ականազերծման գործակալության 25-ամյակի կապակցությամբ սահմանվել է հոբելյանական մեդալ։

Zinvor.info-ն հայտնում է, որ նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է՝ «Ադրբեջանի Հանրապետության շքանշանների և մեդալների սահմանման մասին» օրենքում փոփոխությունները՝ կապված՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության՝ «Ականազերծման 25-ամյակ (1998-2023թթ.)» հոբելյանական մեդալի սահմանման հետ։

Այս մեդալով պարգևատրվում են՝ ականազերծման աշխատանքների կազմակերպման, կատարելագործման, զարգացման և ամրապնդման գործում առանձնահատուկ արժանիքներ ունցող Ադրբեջանի քաղաքացիները, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA  


Լրահոս