Սիրիայից հայրենադարձվել է Ադրբեջանի 16 քաղաքացի
  Սիրիայից հայրենադարձվել է Ադրբեջանի 16 քաղաքացի
11:22     04 08 2023    
Օգոստոսի 3-ին իրականացվել է՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ջերաբլուս քաղաքի Ամերնա ճամբարում պահվող Ադրբեջանի Հանրապետության 16 քաղաքացիների հայրենադարձությունը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Հայրենադարձների թվում կա 13 երեխա և երեք կին, մեկ երեխա կորցրել է երկու ծնողներին։

Նրանք երկիր են առաքվել ԱՀ կառավարության կողմից ձեռնարկված փուլային և համակարգված միջոցառումների արդյունքում։

Նրանց գտնվելու վայրը, ինքնությունը և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատելուց հետո, իրականացվել է տարանցիկ փոխադրում Թուրքիայի Հանրապետության տարածքով։

Այդ կապակցությամբ Թուրքիայի Հանրապետություն են գործուղվել համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչներ՝ Իրաքի Հանրապետությունից և Սիրիայի Արաբական Հանրապետությունից Ադրբեջանի քաղաքացիների հայրենադարձության համար պատասխանատու աշխատանքային խմբի անդամները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սիրիա  


Լրահոս