Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հորդանանի դեսպանին
Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հորդանանի դեսպանին
17:31     03 08 2023    
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Հորդանանի դեսպան Սամի Աբդուլլահ Գոշեհին՝ երկրում նրա դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ։

Հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Ադրբեջանի և Հորդանանի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ, Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը և Հորդանանը արդյունավետ համագործակցություն են հաստատել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում, նշվել է՝ փոխադարձ շփումների և քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի կարևորությունը հարաբերությունների զարգացման գործում։ Ընդգծվել է՝ տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների և հարթակների, այդ թվում՝ Չմիավորման շարժման և Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։

Դեսպանը նշել է Հորդանանի և Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում էլ ավելի սերտ համագործակցության համար հեռանկարները, ընդգծել երկու երկրների միջև շփումները շարունակելու անհրաժեշտությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս