Խաչատրյանի ձերբակալությունն իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներում
 Խաչատրյանի ձերբակալությունն իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներում
16:08     03 08 2023    
Օգոստոսի 3-ին կառավարության նիստում ելույթ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձերը՝ հերթական անգամ մոլորեցնել միջազգային հանրությանը «Լաչին» սահմանային անցակետի աշխատանքի, տարածքային ամբողջականության և սահմանազատման հետ կապված հարցերի շուրջ, խոսում են Հայաստանի՝ իրավիճակը սրելու մտադրության մասին՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ներդրում ունենալու փոխարեն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հունիսի 15-ին հայկական կողմից՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի կառուցած Խաքարի կամրջի վրա Ադրբեջանի դրոշը բարձրացրած մեր սահմանապահների գնդակոծումը՝ Փաշինյանը որակում է ադրբեջանական կողմի սադրանք, որով ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արդարացնում է. Հայաստանի սադրանքները:

Հայտնի է, որ պնդումն այն մասին, որ իբր Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը, ոչ մի հիմք չունի։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է ՝առանց մեր երկրի թույլտվության մեր տարածք ապրանքներ տեղափոխելու անթույլատրելիության մասին, Հայաստանի կողմից «մարդասիրական բեռի» անվան տակ ռազմական տեխնիկա տեղափոխելու անթույլատրելիության մասին։ «Լաչին» սահմանային անցակետի աշխատանքը կարգավորվում է մեր երկրի կողմից և մեծ նշանակություն ունի Լաչինի ճանապարհի ելքի/մուտքի վերահսկման համար, որը Հայաստանը չարաշահում է վերջին երեք տարիների ընթացքում՝ մեր երկրի տարածքում իր անօրինական գործունեության համար։ Այն փաստը, որ Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ի որոշմամբ միաձայն մերժել է ՍԱ-ի լուծարման միջնորդությունը, ևս մեկ անգամ ապացուցեց հայկական կողմի պահանջների անհիմն լինելը։

Մարդկության դեմ հանցագործություն կատարած Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության հետ կապված՝ հանրությանը մոլորության մեջ գցող հայկական կողմին ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ միջազգային մարդասիրական իրավունքում պատերազմական հանցագործների դեմ միջոցներ ձեռնարկելու սահմանափակումներ չկան։ Տվյալ անձի ձերբակալությունն իրականացվել է ադրբեջանական օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս