Հիքմեթ Հաջիև. Հայաստանը խախտում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի իրավունքները
  Հիքմեթ Հաջիև.  Հայաստանը խախտում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի իրավունքները
16:55     02 08 2023    
Արևմտյան Ադրբեջանի համայնքն իրավունք ունի վերադառնալու հայրենի հողեր՝ Հայաստանում, որտեղից վտարվել է 1980 թվաականների վերջին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Asharq Al-Awsat-ին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ վերլուծելով այն ժամանակվա Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը՝ կարելի է հասկանալ, որ մահմեդականները, մասնավորապես ադրբեջանցիները, բնակվել են հսկայական աշխարհագրական տարածաշրջանում և եղել են տեղական համայնք։

«Բայց այսօրվա Հայաստանը մոնոէթնիկ հասարակություն է։ Արևմտյան Ադրբեջանի համայնքն իրավունք ունի վերադառնալու հայրենիք. Ցավոք սրտի, Հայաստանն ամբողջությամբ խախտում է այս համայնքի իրավունքները»,- հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս