Արևմտյան Ադրբեջանի համայնք. ԵԽԽՎ-ն չպետք է դառնա Հայաստանի գործիքը
 Արևմտյան Ադրբեջանի համայնք.  ԵԽԽՎ-ն չպետք է դառնա Հայաստանի գործիքը
15:36     01 08 2023    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը դատապարտում է՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսի հուլիսի 31-ի կանխակալ հայտարարությունը և կոչ է անում ԵԽԽՎ-ին գործիք չդառնալ Հայաստանի նենգ խաղերին, այլ պահպանել անկախություն։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։

«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին մատակարարելու հարցը սադրանք է Հայաստանի կողմից, որը նա իրականացնում է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով։

Այսպես, Հայաստանի թելադրանքով մի խումբ անջատողական հանցագործներ փակում են ճանապարհները Ադրբեջանի այլ շրջաններից դեպի Ղարաբաղի հայաբնակ շրջաններ՝ պահանջելով Հայաստանից չվերահսկվող առաքումների բացառիկ երթուղիներ։ Նրանք բետոնե բլոկներով փակել են նաև Աղդամ-Խանքենդի ճանապարհը, տարածել են ճանապարհի փակման տեսագրություններ և հայտարարել, որ թույլ չեն տա, որ ճանապարհն օգտագործվի մատակարարումների համար։

Ուստի Թինի Քոքսի նշած փաստահավաք առաքելությունը պետք է ուղարկվի ոչ թե Ադրբեջան, որը վճռական է վերաինտեգրել Ղարաբաղում ապրող հայերին, այլ Հայաստան, որը վտարել է արևմտյան ադրբեջանցիներին և մերժում է նրանց վերադառնալու իրավունքը։

Թինի Քոքսին հիշեցնում ենք, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համանախագահները դեռ չեն արձագանքել՝ մարտի 1-ին Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից իրենց հասցեագրված նամակին։ Խաղաղության և խաղաղ գոյակցության գաղափարները քարոզող Արևմտյան Ադրբեջանի համայնքը կոչ է անում Թինի Քոքսին՝ մարդու իրավունքների խնդրին չմոտենալ երկակի ստանդարտների պրիզմայով, այլ աջակցել Հայաստանի հետ երկխոսության և մեր նախնիների հայրենիքին վերադարձի մեր առաջարկին»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս