Ադրբեջանը և Ուզբեկստանը ավարտել են համատեղ զորավարժությունները
Ադրբեջանը և Ուզբեկստանը ավարտել են համատեղ զորավարժությունները
12:42     01 08 2023    
Ավարտվել են՝ UZAZ-2023 համակարգչային աջակցությամբ մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք անցկացվել են Տաշքենդի մարզի Չիրչիկ զորավարժարանում՝ Ադրբեջանի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ։

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ համատեղ զորավարժությունների վերջին փուլում՝ մարտական գործողությունների վարման առաջադրանքները կատարվել են համակարգչի և քարտեզի վրա։

Զորավարժությունների ավարտին նվիրված միջոցառմանը ելույթ ունեցողները բարձր են գնահատել՝ զինծառայողների պրոֆեսիոնալիզմը և նշել, որ զորավարժությունների ընթացքում դրված բոլոր նպատակները կատարվել են, առաջադրանքները կատարվել են։ Միջոցառման ավարտին մասնակիցներին հիշարժան նվերներ են հանձնվել։

Նշենք, որ զորավարժություններն իրականացվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության միջև կնքված՝ «2023 թվականի երկկողմ համագործակցության պլանի» համաձայն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս