Զինվորական դատախազի տեղակալ. Վագիֆ Խաչատրյանին կարող են լրացուցիչ մեղադրանքներ առաջադրվել
  Զինվորական դատախազի տեղակալ.  Վագիֆ Խաչատրյանին կարող են լրացուցիչ մեղադրանքներ առաջադրվել
11:06     01 08 2023    
Եթե նախաքննության ընթացքում նոր փաստեր բացահայտվեն, ապա Մեշալի գյուղում ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային սպանություններ կատարելու մեջ մեղադրվող Վագիֆ Խաչատրյանին կարող են լրացուցիչ մեղադրանքներ առաջադրվել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Հանրային հեռուստատեսության «Diqqət mərkəzi» հաղորդման ժամանակ ասել է՝ Ադրբեջանի ռազմական դատախազի տեղակալ Ֆուադ Մամեդովը։

Նրա խոսքով, հետաքննության ընթացքում տեղեկություն է բացահայտվել, որ Վագիֆ Խաչատրյանը և մյուս հայերը, ովքեր մասնակցել են Մեշալի գյուղի վրա զինված հարձակմանը, նախապես ծրագրել են դա, ինչը հաստատվում է և՛ վկաների, և՛ տուժողների ցուցմունքներով, ինչպես նաև փորձագետների եզրակացություններով:

«Տարբեր փորձաքննություններ են կատարվել։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ այս հարձակումը նախապես ծրագրված է եղել։ Նախնական պլանավորումը հաստատվում է քննչական նյութերով։ Նպատակ է դրվել զանգվածաբար մարդկանց դուրս բերել Մեշալի գյուղից, ապա սպանել նրանց։ Ուստի այս քրեական գործը Զինվորական դատախազության քննչական բաժնում քննվում է 103-րդ հոդվածով, այն է՝ «Ցեղասպանություն», ինչպես նաև 107-րդ հոդվածով՝ «Բնակչության տեղահանում և բռնի տեղափոխում», - ասել է զինդատախազի տեղակալը։
Zinvor.info

Հեշթեգներ. Վագիֆ-Խաչատրյան  


Լրահոս