Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Հուլիսի 24-ին ժամը 10:49-ից 11:16-ը ռադիոխանգարումների կիրառման հետևանքով անսարքություններ են եղել՝ Բաքու-Ֆիզուլի չվերթ իրականացնող ադրբեջանական ավիաընկերության ATR-45 մարդատար ինքնաթիռի GPS արբանյակային նավիգացիոն համակարգում, հուլիսի 25-ին ժամը 14:48-ից 15:25-ը՝ Բուդապեշտ-Բաքու երթուղով չվերթ կատարող «Չեխական ավիաուղիների» C-680 մարդատար ինքնաթիռի GPS արբանյակային նավիգացիոն համակարգի շահագործման մեջ, հուլիսի 27-ին ժամը 14:08-ից մինչև 14:30-ը և 15:04-ից մինչև 15:26-ը՝ Բաքու-Գաբալա և հակառակ ուղղությամբ չվերթ իրականացնող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ATR-45 տիպի մարդատար ինքնաթիռի արբանյակային նավիգացիոն GPS համակարգի աշխատանքի մեջ:
«Այդ փաստերի և նախորդ նմանատիպ դեպքերի մասին ծանուցվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը։
Ռուսական խաղաղապահ զորախումբը դեռևս որևէ միջոց չի ձեռնարկել այս սադրանքների դեմ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում մեր երկրի օդային տարածքով իրականացվող թռիչքների անվտանգությանը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։