Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է Ֆրանսիային
  Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է Ֆրանսիային
11:14     28 07 2023    
Այն փաստը, որ ֆրանսիական կողմը դեռ լռում է հայկական սադրանքների մասին և կողմնակալ է Ադրբեջանի նկատմամբ, ցույց է տալիս Ֆրանսիայի վարած քաղաքականության սխալ լինելը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ կապված Լաչինի ճանապարհի մասին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարության հետ։

Նշվել է, որ մինչ հայկական կողմի մանիպուլյացիաներով խաբվելը և այս հարցում կողմնակալ հայտարարություններ անելը, հորդորում ենք նորից մտածել, թե ինչի են ծառայում Ադրբեջանի դեմ նման հայտարարությունները և հասկանալ, որ նման հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

«Ադրբեջանական կողմը պարտավորվում է և իրավասու է վերահսկողություն և թափանցիկություն իրականացնել սահմանին, կանխել Լաչինի ճանապարհի օգտագործումը ապօրինի նպատակներով և թույլ չտալ ճանապարհի չարաշահումները։ Չնայած այս ջանքերին՝ հայկական կողմը, այնուամենայնիվ, չհրաժարվեց սադրանքներից, կրակ բացեց անցակետի վրա, մաքսանենգության փորձ կատարեց և առանց Ադրբեջանի թույլտվության փորձեց բեռնատարներ մտցնել տարածք։ Չնայած այս սադրանքներին, ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով պայմաններ ստեղծեց անցակետով հայ բնակիչների անցման համար, և ընդամենը մեկ օրում՝ հուլիսի 27-ին ապահովվեց Լաչինի սահմանային անցակետից 34 մարդու՝ 7 տրանսչպորտային միջոցներով անցումը: Թեև առաջարկվել են այլընտրանքային երթուղիներ, այդ թվում Աղդամ-Խանքենդի՝ մեծ ծավալներով բեռներ տեղափոխելու տարածք, Ադրբեջանի ինքնիշխան տարածքում այս որոշման նկատմամբ երկար ժամանակ ցուցաբերվող անհարգալից վերաբերմունքը վկայում է այն մասին, որ հումանիտար իրավիճակի հետ կապված հայտարարությունները պարզապես շահարկումներ են», - ասել է Հաջիզադեն:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս