«ԵՄ-ն պետք է աջակցի մեր վերադարձի իրավունքին» - Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարությունը
 «ԵՄ-ն պետք է աջակցի մեր վերադարձի իրավունքին» -  Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարությունը
17:55     27 07 2023    
Արևմտյան Ադրբեջանի Համայնքն ուշադրությամբ հետևում է իրավիճակին, որը ստեղծվել է Խանքենդիի ապօրինի ռեժիմի կողմից՝ Ադրբեջանի այլ մարզերից Ղարաբաղի շրջան բեռների փոխադրումը խոչընդոտելու հետևանքով:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։ «Մենք՝ որպես Հայաստանից վտարված ադրբեջանցիներին միավորող և նրանց իրավունքները պաշտպանող կառույց, ողջունում ենք Ադրբեջանի կառավարության ջանքերը՝ ուղղված Ղարաբաղի շրջանում ապրող հայերի վերաինտեգրմանը:

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը խստորեն դատապարտում է մանիպուլյատիվ բնույթ կրող այս մարտավարությունը, որը խոչընդոտում է հաշտեցման գործընթացին։

Բացի այդ, մենք մեր խորը ափսոսանքն ու դժգոհությունն ենք հայտնում այս հարցում Եվրամիության միջամտության կապակցությամբ։ Ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը չի ներառում մասնակցությունը Հայաստանի գործողություններին՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության խախտմանը։ Առաքելության մանդատը, որը տեղակայված է այն տարածքներում, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, կայանում է Հայաստանից բռնի կերպով վտարված ադրբեջանցիների վրա հակամարտության ազդեցությունը գնահատելու,

և վստահության ամրապնդման միջոցառումներին աջակցելու մեջ, որոնք կօգնեն նրանց անվտանգ և արժանապատիվ վերադառնալ իրենց տներ: Եթե ԵՄ-ն իսկապես պաշտպանում է մարդու իրավունքները, ապա նա պետք է աջակցի մեր վերադարձի իրավունքին՝ հայկական շանտաժի մարտավարությանը միանալու փոխարեն»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-Համայնք  


Լրահոս