Հիքմեթ Հաջիևը՝ Հայաստանի շահարկումների մասին. «խաղն ավարտված է»
 Հիքմեթ Հաջիևը՝ Հայաստանի շահարկումների մասին.  «խաղն ավարտված է»
09:12     27 07 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԵՄ-ի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի դեսպանների հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Twitter-ում։

Հանդիպման ընթացքում Հաջիևը նշել է, որ Հայաստանը զբաղված է քաղաքական մանիպուլյացիաներով և շահարկումներով Լաչինի ճանապարհի հարցում, որը գործում է բժշկական տարհանման և տեղափոխման համար։

«Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ավելի մեծ ծավալի մատակարարումների համար պետք է օգտագործվի Աղդամ-Խանքենդի ճանապարհը: Սա հաստատվել է նաև ԿԽՄԿ հայտարարության մեջ»,- գրել է նախագահի օգնականը։

«Պնդելը, թե պետք է օգտագործվի միայն Լաչինի ճանապարհը, Աղդամի ճանապարհից հրաժարվելը, ճանապարհը փակելը և դա քաղաքականացնելն անընդունելի են։ Խանքենդիի անջատողականների խամաճիկ «առաջնորդները» տեղի բնակչությանը պատանդ են պահում սեփական քաղաքական հավակնությունների համար»,- գրել է Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, որ ներկայումս բեմադրվում են թատերական տեսարաններ և բեռնատարներ են ցուցադրաբար բերվում Լաչինի սահմանային անցակետի մոտ։

Նրա կարծիքով, Հայաստանը պետք է դադարեցնի տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ, դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից և դադարեցնի ապօրինի խամաճիկ ռեժիմի ֆինանսավորումը։

«Անհրաժեշտ է ապահովել բոլոր անօրինական ուժերի զինաթափումը։ Միջազգային հանրությունը պետք է հստակ ուղերձ հղի Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակիչների՝ Ադրբեջանին վերաինտեգրման մասին։ Ուրիշ ճանապարհ չկա։ Խաղն ավարտված է», - ընդգծել է Հաջիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս