Ադրբեջանը մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցությամբ
  Ադրբեջանը մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցությամբ
18:09     26 07 2023    
Հուլիսի 26-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է՝ մեր երկրում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հանդիպմանը Հիքմեթ Հաջիևը նշել է, որ ադրբեջանական կողմը մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ, մասնավորապես՝ վերջին օրերին մամուլում շրջանառվող լուսանկարներն ու տեսանյութերը՝ Իրանի տարածքով հնդկական արտադրության զենքի համակարգեր տեղափոխելու վերաբերյալ։

Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ Հնդկաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը, այն ժամանակ, երբ Ադրբեջանը բանակցում է այս երկրի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, ծառայում է Հայաստանի ռազմականացմանը և իրավիճակը սրելուն, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը խոչընդոտելուն։ Այն հակասում է նաև Հնդկաստանի արտաքին քաղաքականությանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, ինչպես նաև Չմիավորման շարժման «Բանդունգի սկզբունքներին», որում ներկայացված է այս երկիրը։

Հիքմաթ Հաջիևը Հնդկաստանի դեսպանին կոչ է արել պաշտոնական Դելիի ուշադրությունը հրավիրել՝ ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությանը և ևս մեկ անգամ դիտարկել Հայաստանին զենք մատակարարելու Հնդկաստանի որոշումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս