«Կարմիր Խաչը չպետք է չարաշահի մանդատը քաղաքական նպատակներով» - ԱՀ ԱԳՆ
 «Կարմիր Խաչը չպետք է չարաշահի մանդատը քաղաքական նպատակներով» -  ԱՀ ԱԳՆ
11:41     26 07 2023    
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հուլիսի 25-ի հայտարարությունը տարածաշրջանում հումանիտար իրավիճակի և ԿԽՄԿ գործունեության վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ԱԳՆ մեկնաբանության մեջ ասվում է. «Ինչպես հայտնի է, հունիսի 15-ին գնդակոծվել է Լաչինի սահմանային անցակետը, իսկ հուլիսին հայազգի վարորդները փորձել են ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներով մաքսանենգ ապրանքներ հասցնել Ադրբեջանի տարածք, ինչը դիտարկվել է որպես հայկական կողմի հերթական անօրինական գործողությունն ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և խոչընդոտ սահմանային անցակետի աշխատանքին, պահանջ է ներկայացվել վերջ դնել նման անօրինական գործողություններին։

Հայկական կողմի հրաժարումը Ադրբեջանի կողմից ձեռնարկվող աջակցության միջոցներից, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհը և այլ այլընտրանքային ուղիներ օգտագործելու առաջարկից, ևս մեկ անգամ ապացուցում է, որ տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիաների և ճնշումների գործիք են։ Կարևոր է պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական մանդատը և չչարաշահել այն քաղաքական նպատակներով»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս