Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
  Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
14:24     25 07 2023    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցում հերթական անգամ անհիմն կարծիք է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Այն, որ Հայաստանի վարչապետը «ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն» անվանեց այսպես կոչված ռեժիմը, որը ստեղծվել է Հայաստանի կողմից էթնիկ զտումների և տարածաշրջանի ադրբեջանցի բնակչության նկատմամբ ցեղասպանության միջոցով՝ զուգորդված ծանր ռազմական հանցագործություններով, վառ օրինակ է այն բանի, որ հայ պաշտոնյաները շարունակում են գրեթե 30 տարի տևած օկուպացիոն քաղաքականությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱԳՆ տեղեկատվության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանի այս հայացքները նույնպես լիովին հակասում են նրա այն հայտարարությանը, թե «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը»:

«Հայկական կողմը պետք է հասկանա, որ Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի ստեղծումը ամբողջությամբ միջազգային իրավունքի շրջանակներում է։ Այս քայլը ձեռնարկվել է Հայաստանի քայքայիչ գործունեությունը կանխելու նպատակով, և այդ կետի գոյությունը քննարկման առարկա չէ։ Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ի որոշմամբ նույնպես միաձայն մերժեց Հայաստանի հայցը՝ վերահաստատելով, որ Ադրբեջանի կողմից սահմանին անցակետի ստեղծումը միանգամայն ինքնիշխան և օրինական որոշում է»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս