ԱԳՆ-ից
Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԿ-ի համագործակցության հարցեր, այդ թվում՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված իրավիճակը։
Ջեյհուն Բայրամովը նշել է Կայուն զարգացման նպատակներին նվիրված գագաթնաժողովի կարևորությունը կայուն զարգացման օրակարգի իրականացման ներկա վիճակը վերլուծելու տեսանկյունից, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-19-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Ջեյհուն Բայրամովը խոսել է նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքների մասին՝ հիմնված «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հայեցակարգերի վրա, կանաչ էներգետիկ գոտու ստեղծման միջոցառումների մասին։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի շարունակվող ռազմաքաղաքական սադրանքները և ականային սպառնալիքը խաթարում են Ադրբեջանի խաղաղ ջանքերը։ Նշվել է ականազերծման աշխատանքների կարևորությունը ներքին տեղահանվածների վերադարձի և իրականացվող վերականգնողական աշխատանքների առումով, ընդգծվել է, որ նման նախաձեռնությունը Կայուն զարգացման նպատակների բաղադրիչներից մեկն է: