Բրյուսելում կքննարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Բրյուսելում կքննարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
12:17     20 07 2023    
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հինգշաբթի Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնությունն ու անվտանգության երաշխիքները, Թուրքիայի և Չինաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին, այս մասին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը։

«ԱԳՆ խորհրդի նիստը կսկսվի աշխատանքային նախաճաշով՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով ներկայացուցչի մասնակցությամբ։ Այնուհետև կսկսվի ԱԳՆ խորհրդի հիմնական նիստը, որը նվիրված կլինի երեք թեմայի՝ Ուկրաինայի հակամարտությունը, տնտեսական անվտանգության արտաքին քաղաքական ասպեկտը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունները»,- հայտնել է աղբյուրը։

Նա նաև նշել է, որ կեսօրին ԵՄ ԱԳ նախարարները մեկուկես ժամ առցանց քննարկում կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ՝ հարցերի լայն շրջանակի շուրջ։ Նշվում է, որ Բլինկենի հետ քննարկումների հստակ օրակարգ չկա, սակայն պարզ է, որ քննարկումներ կանցկացվեն Ուկրաինայի հակամարտության և Չինաստանի հետ հարաբերությունների շուրջ, հավելել է նա։

Հանդիպման ավարտին նախարարները նախատեսում են քննարկել ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Չինաստանը, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ հուլիսի 17-18-ի գագաթնաժողովի արդյունքները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և այլն։
Zinvor.info

Հեշթեգներ. Բրյուսել   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս