ԱՀ ԱԳՆ-ն «սև ցուցակից» հանել է գրեթե 60 մարդու
 ԱՀ ԱԳՆ-ն «սև ցուցակից» հանել է գրեթե 60 մարդու
18:07     19 07 2023    
Արտաքին գործերի նախարարությունը, Մամուլի խորհուրդը և Մամուլի զարգացման գործակալությունը հայտարարություն են տարածել՝ ադրբեջանական տարածքներ ապօրինի այցելած արտասահմանյան լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչների «սև ցուցակից» հանելու վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում ընթերցել է հայտարարության տեքստը։

Հայտարարության մեջ ասվում է, որ «սև ցուցակից» բացառվել է 58 մարդ։

«Ամեն տարի տասնյակ մարդիկ պաշտոնական նամակներ են ուղարկում Ադրբեջանի կառավարությանը՝ ներողություն խնդրելով և իրենց անունները «սև ցուցակից» հանելու խնդրանքով։ Նպատակահարմար լինելու դեպքում, նրանց խնդրանքը բավարարվում է»,- հավելել է Այխան Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս