Եվրոպացի դիվանագետները՝ Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը
 Եվրոպացի դիվանագետները՝ Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը
17:44     19 07 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը։

«Շնորհակալություն Հիքմեթ Հաջիևին ԵՄ-ի և գործընկերների հետ արդար և կայուն աշխարհ տանող ճանապարհի վերաբերյալ արժեքավոր քննարկումների համար: Գերմանիան հավատարիմ է աջակցելու հակամարտության երկու կողմերին»,- նշել է դիվանագետը։

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուգո Գևարան, Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին և Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս