Վերադարձ տուն. Բաքվից ևս 18 ընտանիք է տեղափոխվել Լաչին
  Վերադարձ տուն.  Բաքվից ևս 18 ընտանիք է տեղափոխվել Լաչին
12:47     18 07 2023    
Այսօր ևս մի քանի ընտանիք է ուղևորվել Լաչին քաղաք։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հերթական ավտոշարասյունն է ուղարկվել Բաքվի Գարադաղի շրջանի «Գոբու պարկ-3» բնակելի համալիրից։ Այս փուլում Լաչին է տեղափոխվել ևս 18 ընտանիք՝ 73 հոգի։

Ընտանիքները կապրեն տներում, որոնք օկուպացիայի ավարտից հետո վերականգնվել կամ վերակառուցվել են պետության ղեկավարի հանձնարարությամբ։

Ընտանիքներին Լաչին քաղաք ճանապարհելու արարողությանը մասնակցել են Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության և Լաչինի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   Վերադարձ  


Լրահոս