Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ պատասխանել է Ռուսաստանին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ պատասխանել է Ռուսաստանին
09:34     17 07 2023    
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության 2023 թվականի հուլիսի 15-ին հրապարակված հայտարարությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, մեկնաբանության մեջ նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության 2023 թվականի հուլիսի 15-ի հայտարարությունը, որտեղ մեկնաբանվում է Եռակողմ հայտարարությունը և խաղաղ գործընթացը, թյուրիմացություն և հիասթափություն է առաջացնում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության այդ հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ներառյալ՝ Ղարաբաղի տարածաշրջանը:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում այս կետից ապահովվել է հարյուրավոր հայ բնակիչների կանոնակարգված և թափանցիկ անցում։ Այդուհանդերձ, հայկական կողմը, չհրաժարվելով Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքներից, հունիսի 15-ին գնդակոծել է այս անցակետը և հուլիսին մաքսանենգության փորձ է ձեռնարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մեքենաներով: Չնայած այս ամենին՝ ադրբեջանական կողմը, այնուամենայնիվ, պայմաններ է ստեղծել ԿԽՄԿ-ի միջոցով հայ բնակիչների անցման համար և հայտարարել, որ հնարավորություններ կան Աղդամ-Խանքենդի ճանապարհով հայ բնակիչների կարիքները բավարարելու համար։

Այս համատեքստում բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը հանդիսացող Լաչինի սահմանային անցակետի ստեղծման հարցը քաղաքականացնելու փորձերը, և տարածաշրջանում իբր լարված հումանիտար իրավիճակ ստեղծվելու մասին հայտարարություններն անհիմն են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս