Բայրամովն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
Բայրամովն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
13:45     14 07 2023    
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հանդիպումը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության հարցեր, Լաչինի սահմանային անցակետում տիրող իրավիճակը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի գործունեությունը Ադրբեջանի Խանքենդի քաղաքում:

Նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով Լաչինի սահմանային անցակետի գործունեության հետ կապված վերջին իրավիճակը, հայտարարել է, որ հունիսի 15-ին անցակետի գնդակոծմանը զուգընթաց, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող տրանսպորտային միջոցների ծագումով հայ վարորդների կողմից Ադրբեջանի տարածք մաքսանենգ ապրանքների տեղափոխումը դարձել է Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ոտնձգության հայկական կողմերի ռազմավարության մի մասը։

Նա նաև ընդգծել է, որ նման պահվածքը ցուցիչ է այն բանի, որ հայկական կողմը չի ուզում դադարեցնել իր անօրինական գործողությունները:

Հուլիսի 11-ի հայտարարության մեջ ԿԽՄԿ-ն նշել է, որ չի աջակցում չհայտարարագրված ապրանքների փոխադրմանը: Նշվել է նաև, որ նման ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների վարորդների հետ աշխատանքային պայմանագրերը խզվել են, ինչը ողջունելի է։ Շեշտվել է, որ նմանատիպ դեպքերը պետք է կանխվեն ապագայում։
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Բայրամով  


Լրահոս