Բրիտանիան աջակցում է ականազերծմանը Ադրբեջանում
Բրիտանիան աջակցում է ականազերծմանը Ադրբեջանում
17:02     13 07 2023    
Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել Ադրբեջանում ականազերծման գործողություններին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

«Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հանդես են եկել որպես հրավիրված զեկուցողներ՝ Intelligence-Sec-ի կողմից Բաքվում ականազերծման և չպայթած զինամթերքից պաշտպանվելու թեմայով կազմակերպված սեմինարի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունն ընդգծել է նաև, որ Մեծ Բրիտանիան շարունակում է կատարել Ադրբեջանում ականազերծման գործողություններին աջակցելու իր պարտավորությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Բրիտանիա   Ադրբեջան  


Լրահոս