Արդարադատության միջազգային դատարանի որոշումը ևս մեկ անգամ հաստատեց իր սահմանները վերահսկելու Ադրբեջանի իրավունքը
 Արդարադատության միջազգային դատարանի որոշումը ևս մեկ անգամ հաստատեց իր սահմանները վերահսկելու Ադրբեջանի իրավունքը
17:36     07 07 2023    
Հուլիսի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Հայաստանի՝ 2023 թվականի մայիսի 12-ի միջնորդությունը՝ փոփոխելու 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ կապված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Մենք ողջունում ենք դատարանի այս որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատում է իր սահմանները վերահսկելու Ադրբեջանի իրավունքը և ապացուցում սահմանային անցակետը վերացնելու Հայաստանի պահանջի անհիմն լինելը։ Հայաստանի կողմից վերջին որոշման սխալ մեկնաբանումը ոչ այլ ինչ է, քան անելանելի վիճակից ուշադրությունը շեղելու փորձ:

Լաչինի ճանապարհին սահմանային անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը սահմանները պաշտպանելու նրա ինքնիշխան իրավունքն է։ Տվյալ որոշումը կայացվել է Ադրբեջանի ինքնիշխան տարածք զենքի, ռազմական տեխնիկայի և անձնակազմի անօրինական հոսքը կասեցնելու անհրաժեշտության կապակցությամբ, ինչը սպառնում էր խաղաղության հեռանկարներին և մեր երկրի անվտանգությանը։

Սահմանային անցակետի ստեղծումից ի վեր հայազգի տեղի բնակիչները ելումուտի ժամանակ ենթարկվում են սահմանային հսկողության։ Սահմանային հսկողությունն իրականացվում է առանց խտրականության՝ Ադրբեջանի ներքին և միջազգային պարտավորությունների շրջանակներում։

Ադրբեջանը կատարում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և իր միջազգային իրավական պարտավորությունները։ Ադրբեջանը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավունքի շարունակվող լուրջ խախտումների համար»,- հայտնել են ԱԳՆ-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս