Բրյուսելում կկայանա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետը հանդիպումը
  Բրյուսելում կկայանա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետը հանդիպումը
14:33     06 07 2023    
Մոտ ժամանակներում Բրյուսելում կկայանա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում հայտարարել է Փաշինյանը ։

«Մոտ ժամանակներում Եվրախորհրդի նախագահի միջնորդությամբ նախատեսվում է Բրյուսելում իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ»,- կառավարության նիստում ասել է Փաշինյանը։

Նշելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ չէ ստորագրման, ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ դրական առաջընթաց կարձանագրվի։

Անդրադառնալով ԱՄՆ-ում երկու երկրների արտգործնախարարների վերջին բանակցություններին՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ առաջընթացն աննկատ էր, սակայն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ։

Նա նաև հավելել է, որ խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, ու Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս