Այխան Հաջիզադե. Հայաստանը նախանձում է Չմիավորման շարժման մեջ Ադրբեջանի նախագահության հաջողություններին
  Այխան Հաջիզադե.  Հայաստանը նախանձում է Չմիավորման շարժման մեջ Ադրբեջանի նախագահության հաջողություններին
11:29     06 07 2023    
«Հայաստանը նախանձում է Չմիավորման շարժման մեջ Ադրբեջանի նախագահության հաջողություններին»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի հայտարարությունը։

«Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը երբեք չի չարաշահել միջազգային հարթակները և միշտ եղել է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման կողմնակից, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի։ Եթե հայկական կողմը ցանկանում է ծանոթանալ նախկին հակամարտության պատճառներին ու էությանը, առաջարկում ենք Հայաստանին ևս մեկ անգամ կարդալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի թիվ 822, 853, 874, 884 բանաձևերը»,- ընդգծել է Ա.Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե  


Լրահոս