Դեսպան Քրիստինա Քվինին. ԱՄՆ-ը հավատում է, որ Ղարաբաղի հայերը կարող են ապահով ապրել Ադրբեջանի կազմում
  Դեսպան Քրիստինա Քվինին. ԱՄՆ-ը հավատում է, որ Ղարաբաղի հայերը կարող են ապահով ապրել Ադրբեջանի կազմում
11:37     04 07 2023    
ԱՄՆ-ը հավատում և հույս ունի, որ Ղարաբաղի հայերը կկարողանան ապահով ապրել Ադրբեջանի կազմում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է այդ երկրում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինինը։

«Միացյալ Նահանգները կարծում են, որ ցանկացած տեսակի բանակցություններ դրական միտում են։ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում խաղաղության կողմնակից է. Մենք առաջարկում ենք կենտրոնանալ տրանսպորտային հաղորդակցությունների վրա։ Զարգացած տրանսպորտային ցանցը օգուտ կբերի Հայաստանին և կնվազեցնի նրա կախվածությունը 2-3 շուկաներից»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դրանք անվանել է կառուցողական։ Նպատակն է հանդիսանում՝ փորձել հասնել մի արդյունքի, որը բոլորին կբերի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս