ԱԳՆ-ն զգուշացրել է Ադրբեջանի քաղաքացիներին՝ Ֆրանսիայում տեղի ունեցած ջարդերի հետ կապված
 ԱԳՆ-ն զգուշացրել է Ադրբեջանի քաղաքացիներին՝ Ֆրանսիայում տեղի ունեցած ջարդերի հետ կապված
10:15     03 07 2023    
Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է Ֆրանսիայում անկարգությունների մասին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նախազգուշացման մեջ ասվում է.

«Հաշվի առնելով Ֆրանսիայում անկարգությունները, որոնք առաջացել են՝ ոստիկանության կողմից ալժիրցի դեռահասի դաժան սպանության, ոստիկանության կողմից զանգվածային բռնությունների, քաղաքացիական անհնազանդության, իշխանությունների կողմից համարժեք արձագանքի բացակայության, ռասիստական հակումների հետագա սրման հետևանքով՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները պետք է զերծ մնան Ֆրանսիայի Հանրապետություն առանց անհրաժեշտության այցելելուց, և այցելողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել մեծ զգուշություն։

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են Ֆրանսիայում, խնդրում են պահպանել անվտանգության կանոնները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս