Պետդեպ. Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները ԱՄՆ-ում կշարունակվեն մինչև հունիսի 29-ը
  Պետդեպ.  Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները ԱՄՆ-ում կշարունակվեն մինչև հունիսի 29-ը
14:02     27 06 2023    
ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

«Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն երեքշաբթի օրը և կշարունակվեն մինչև այս շաբաթվա հինգշաբթի։ Պետքարտուղար Բլինկենը հանդիպելու է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, և շաբաթվա ընթացքում մենք ավելի շատ մանրամասներ կունենանք։ Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հասանելի է, և ուղղակի երկխոսությունը չլուծված խնդիրների լուծման և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս