Հիքմեթ Հաջիև. Լաչինի սահմանային անցակետում քննչական միջոցառումը որպես փակում ներկայացնելն անհիմն է
  Հիքմեթ Հաջիև.  Լաչինի սահմանային անցակետում քննչական միջոցառումը որպես փակում ներկայացնելն անհիմն է
15:28     24 06 2023    
Լաչինի սահմանային անցակետում Հայաստանի սադրանքից հետո իրականացված ժամանակավոր քննչական միջոցառումը որպես սահմանային անցակետի փակում ներկայացնելը անհիմն է:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Օտարերկրյա դիվանագիտական կորպուսի հետ մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի սահմանին՝ Լաչինի սահմանային անցակետում։ Հայաստանի կողմից հրահրված միջադեպից հետո ժամանակավոր քննչական միջոցը որպես անցակետի փակում ներկայացնելու քարոզչությունն անհիմն է»,- նշված է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս