Մեկնարկել են ադրբեջանցի և թուրք զինվորականների համատեղ զորավարժությունները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Մեկնարկել են ադրբեջանցի և թուրք զինվորականների համատեղ զորավարժությունները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:02     22 06 2023    
Հաստատված պլանի համաձայն անցկացվում են «Alpan-2023» համատեղ զորավարժություններ՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ։

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են ՊՆ-ից։

Մեր երկրում անցկացված զորավարժությյոսնների սցենարի համաձայն՝ ինքնաթիռները, թռիչքներ իրականացնելով բազավորման օդանավակայաններից՝ կատարել են հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական կետերի և պայմանական թշնամու համակենտրոնացման օբյեկտների ոչնչացման խնդիրները և այլ դրվագներ՝ մեծ և կարճ հեռավորությունների վրա:

Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ կատարելագործել անձնակազմի տեսական և գործնական հմտությունները, ինչպես նաև ապահովել ստորաբաժանումների փոխգործակցությունը և բարձրացնել նրանց մարտունակությունը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս