ԱԳՆ. Անհիմն է պնդել, որ Ադրբեջանի դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում
  ԱԳՆ.  Անհիմն է պնդել, որ Ադրբեջանի դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում
14:29     16 06 2023    
Անհիմն է պնդել, որ Ադրբեջանի դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

«Երեկ Լաչինի անցակետում կրակ է բացվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողների վրա, երբ Ադրբեջանի դրոշը բարձրացվել է երկրի ինքնիշխան տարածքում՝ Հաքարիի կամրջի վրա։ Այս կամուրջը կառուցվել է բոլորովին վերջերս, և պնդումները, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, անհիմն են»,- ասվում է հրապարակման մեջ։

2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 08:45-ին, Հայաստանի Հանրապետության տարածքից Լաչինի սահմանային անցակետի գնդակոծության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության զինծառայող:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս