Էրդողան. Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք են գրավում Արևելքի և Արևմուտքի միջև
  Էրդողան.  Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք են գրավում Արևելքի և Արևմուտքի միջև
12:44     14 06 2023    
Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք են գրավում Արևելքի և Արևմուտքի միջև։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Նա նշել է, որ եղբայրական հարաբերություններին համահունչ՝ երկու երկրների համագործակցությունը կխորանա բոլոր ոլորտներում՝ առևտրից մինչև էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանն էլ ավելի կծաղկի։ Մենք այս երկխոսության գործընթացն իրականացնում ենք իմ եղբոր՝ Իլհամի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև - խմբ.) հետ լիարժեք համակարգված։

Նաև հավատում եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք այդ շփումների դրական արդյունքները»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս