Տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
  Տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
12:58     13 06 2023    
Այսօր տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դիմավորման պաշտոնական արարողությունը, ով պետական այցով Ադրբեջան է ժամանել նախագահ Իլհամ Ալիևի հրավերով:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Թուրքիայի նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Թուրքիայի նախագահին: Հնչել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական օրհներգերը։

Ռեջեփ Թայիբ Էրդողանը ողջունել է ադրբեջանցի զինվորներին: Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը քայլել են պատվո պահակախմբի առջևով։

Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացվել է Թուրքիայի նախագահին, իսկ թուրքական պատվիրակությունը՝ Ադրբեջանի նախագահին։

Պետությունների ղեկավարները լուսանկարվել են։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս