Ադրբեջանի ՌԾՈՒ հրամանատարն այցելել է Իտալիայի ռազմածովային բազա
 Ադրբեջանի ՌԾՈՒ հրամանատարն այցելել է Իտալիայի ռազմածովային բազա
11:59     12 06 2023    
Ադրբեջանի ԶՈՒ Ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբհան Բաքիրովը, ով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում, այցելել է այդ երկրի ռազմածովային բազա և ծանոթացել մարտի կառավարման կետին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱՀ պաշտպանության նախարարությանը։

Ռազմածովային ուժերի ղեկավարության հետ հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում երկու երկրների Ռազմածովային ուժերի միջև համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԾՈՒ  


Լրահոս