Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ղազախստանին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ղազախստանին
09:36     12 06 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Ղազախստանին՝ անտառային ուժեղ հրդեհների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ համապատասխան հրապարակումը զետեղվել է ԱԳՆ թվիթերյան էջում։

«Խորապես վշտացած ենք եղբայրական Ղազախստանի Աբայի շրջանում ավերիչ անտառային հրդեհների մասին լուրերից։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Ղազախստանի ժողովրդին և կառավարությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս