Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
 Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
18:44     09 06 2023    
Այսօր արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

ԱԳՆ-ից Zinvor.info-փին հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների ներկա վիճակի շուրջ, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմի դիրքորոշումը սահմանազատման հարցի, խաղաղ պայմանագրի և հաղորդակցության ապաշրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Տոյվո Կլաարը ԵՄ աջակցությունն է հայտնել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին և հայտարարել, որ կշարունակի ջանքեր գործադրել այս ուղղությամբ երկու երկրների քաղաքական ղեկավարության միջև շփումները շարունակելու համար։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հեռանկարների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Կլաար  


Լրահոս