Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Զանգիլանի շրջանում պետական սահմանը խախտած հայ դիվերսանտներին
 Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Զանգիլանի շրջանում պետական սահմանը խախտած հայ դիվերսանտներին
09:14     06 06 2023    
Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան և Խոշտանգումների կանխարգելման օմբուդսմենի ազգային կանխարգելիչ խմբի անդամները՝ շարունակում են առանց նախազգուշացման այցելել կալանավայրեր, որոնք մարդիկ չեն կարող ինքնակամ լքել:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հերթական այցի նպատակը՝ հաստատությունում պահման և նրանց հետ վարվելու պայմաններին, կալանավորների իրավունքների ապահովման իրավիճակին ծանոթանալն էր։

Այցի ընթացքում ընդունել են՝ մայիսի 26-ին ադրբեջանա-հայկական սահմանի Զանգիլանի շրջանի Ռազդերե գյուղով անցնող Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և այլ անօրինական գործողություններ կատարելու համար դատարանի վճռով որպես մեղադրյալ ներգրավան հետ կապված, բերման ենթարկված երկու հայ զինծառայողներին՝ Հարութ Յուրիկի Հովակիմյանին և Կարեն Աշոտի Ղազարյանին։

Սաբինա Ալիևան ընդունել է նրանցից յուրաքանչյուրին և տեղում լսել նրանց դիմումները։ Օմբուդսմենի մոտ ընդունված անձինք չեն բողոքել պահման և նրանց հետ վարվելու պայմաններից, շնորհակալություն են հայտնել Ադրբեջանի պետությանը ստեղծված պայմանների համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օմբուդսմեն  


Լրահոս