Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները կմեկնարկեն հունիսի 12-ին
  Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները կմեկնարկեն հունիսի 12-ին
16:53     05 06 2023    
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի հունիսի 12-ին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Առաջիկա հանդիպման այլ մանրամասներ նա չի հայտնել՝ նշելով, որ դա կարվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի նախորդ բանակցությունները Վաշինգտոնում տևել են 4 օր (մայիսի 1-4): Նախարարները երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս