ԱՀ ԱԳՆ. Երկկողմ հանդիպումներում քննարկվել է Հայաստանի կողմից գերեվարված զինվորականների հարցը
  ԱՀ ԱԳՆ.  Երկկողմ հանդիպումներում քննարկվել է Հայաստանի կողմից գերեվարված զինվորականների հարցը
15:17     05 06 2023    
«Մենք կարծում ենք, որ Հայաստանի կողմից մեր զինվորականների պահելը ևս մեկ հարված է՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վստահության ձևավորմանը»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանը զինվորականները հատել են եղանակային բարդ պայմանների պատճառով՝ հավելելով, որ այս հարցը քննարկվել է ինչպես երկկողմ, այնպես էլ այլ հանդիպումների ժամանակ.

«Հայաստանը կալանավորել է այդ զինվորականներին և քրեական գործ հարուցել նրանց դեմ։ Նրանցից մեկն արդեն դատապարտվել է 11 ու կես տարվա ազատազրկման։ Նախ ուզում եմ նշել, որ հայկական կողմի հետ երկկողմ հանդիպումների, այդ թվում միջազգային միջնորդների, ինչպես նաև այլ պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, մենք բոլորի ուշադրությունը հրավիրեցինք այս խնդրի վրա։ Մենք օրակարգ ենք մտցրել այս գործի` որպես նախկին պայմանավորվածությունների ամբողջական խախտում ընկալվելու և այս ուղղությամբ Հայաստանի վրա ազդելու կարևորության հարցը։ Որովհետև, ինչպես գիտեք, վերջերս երկու երկրների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ սահմանը սխալմամբ հատած զինվորականների վերադարձը կարևոր է, և դա կարող է դիտվել որպես կողմերի միջև վստահության ամրապնդման միջոց։ Եվ հենց այս պայմանավորվածության արդյունքում ադրբեջանական կողմն ընդհանուր առմամբ վերադարձրեց 10-ից ավելի հայ զինվորականների և քաղաքացիական անձանց։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի կատարած քայլը ևս մեկ հարված է՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վստահության ձևավորմանը։ Մենք կարծում ենք, որ սա շատ սխալ զարգացում է, շատ վտանգավոր զարգացում։ Եվ մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս