Ադրբեջանի ԱԳՆ. Վաշինգտոնում խաղաղ բանակցություններում համաձայնեցված կետերի թիվն ավելացել է
  Ադրբեջանի ԱԳՆ.  Վաշինգտոնում խաղաղ բանակցություններում համաձայնեցված կետերի թիվն ավելացել է
14:18     05 06 2023    
Վաշինգտոնում կայացած բանակցությունները որոշակի գործնական դրական արդյունքներ են տվել։ Ավելացել է այս բանակցություններում համաձայնեցված կետերի թիվը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Սակայն դեռևս կան բաց հարցեր, կան կետեր, որոնց շուրջ կողմերը լիարժեք համաձայնության չեն եկել։ Ուստի այս գործընթացը կշարունակվի»,- ասել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս