Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց
 Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց
12:59     03 06 2023    
Հաշվի առնելով այս տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչական ակտը և դրա հետևանքով մեր դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի սահմանափակումը, մենք խստորեն խորհուրդ ենք տալիս Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին՝ զերծ մնալ անհարկի Իրան մեկնելուց, իսկ նրանք, ովքեր գտնվում են այս երկրում, չափազանց զգույշ լինեն։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ներկայումս գտնվում են Իրանում, պետք է պահպանեն անվտանգության միջոցները»,- նշել են ԱԳՆ-ում։

Իրանի Իսլամական Հանրապետությունում մեր քաղաքացիների հյուպատոսական և այլ դիմումների համար խնդրում ենք դիմել՝ Թավրիզում Ադրբեջանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությանը:

Հասցե՝ Թավրիզ, Վելիասր, Արիֆի փ., 9

Հեռ.՝ (+98413) 333 48 03

Ֆաքս՝ (+98413) 331 53 80

Էլեկտրոնային փոստ՝ tabriz@mission.mfa.gov.az

Կայք՝ tabriz.mfa.gov.az
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս