Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերվել Նախչըվանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ
  Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերվել Նախչըվանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ
10:34     03 06 2023    
2023 թվականի մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով, հունիսի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպումը՝ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ։

Zinvor.info-ն հայտնում է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Գոհունակությամբ։ արձանագրվել է զգալի առաջընթաց՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համակարգման հարցում: Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել՝ Արազդեյեն-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։

Բանակցությունների արդյունքների մասին կզեկուցվի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Մոսկվա   Պայմանավորվածություն  


Լրահոս